Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիան մտադիր է դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում

Թուրքիան մտադիր է դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում
18.12.2017 | 13:33

Թուրքիան մտադիր է մոտ ապագայում դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա հայտարարությունը հնչում է աշխարհի 57 մահմեդական պետությունները միավորող Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համաժողովից մի քանի օր անց, որտեղ Թուրքիայի նախագահը իսլամական պետությունների ղեկավարներին կոչ էր անում գործուն քայլերի դիմել` Պաղեստինի խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ